10  02.12.12 - Վերսկսվել է Գանձասարի եկեղեցու երեսպատումը...

Ճարտարապետը` Գանձասարի մասին. Ոնց որ Փարիզի Աստվածամոր տաճարի մի անկյունը ինչ-որ մեկը երեսպատի (վիդեո)

Ճարտարապետը` Գանձասարի մասին. Ոնց որ Փարիզի Աստվածամոր տաճարի մի անկյունը ինչ-որ մեկը երեսպատի

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Գանձասարի եկեղեցու պարսպապատերի երեսպատմանը ճարտարապետ Ստեփան Նալբանդյանն ասաց, որ դեռ անցած տարի ԼՂՀ-ում ձևավորվել էր հանձնախումբ, որը եկել էր Երևան և ՀՀ մշակույթի նախարարությունից օգնություն խնդրել: Այստեղ նրանց ասել են, որ դա ուրիշ պետություն է, և իրենք չեն կարող օգնել:

«Պատմությունն է ոչնչացվում: Նման որոշումներ կայացնելու համար նախագիծ է պետք, հնագետներ պետք է մասնակցեն, ստուգվի սեյսմակայունությունը: Դա նույնն է, որ Փարիզի Աստվածամոր տաճարի մի անկյունը ինչ որ մեկը բռնի երեսպատի»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին PanARMENIAN.Net ն ահազանգ ստացավ, որ կրկին վերսկսվել է Գանձասարի եկեղեցու պարսպապատերի երեսպատումը: PanARMENIAN Photo-ի լուսանկարիչ Արեգ Բալայանը շտապել էր ահազանգի հետքերով:

Պարզվել էր, որ աշխատանքները սկսվել են դեռ մեկ շաբաթ առաջ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---