Հուղարկավորության հանձնաժողովի գործը միայն հոգեհանգստի վայրը որոշելը չէ

Հուղարկավորության հանձնաժողովի գործը միայն հոգեհանգստի վայրը որոշելը չէ

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում հրաժեշտ տվեցին երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանին: Ժամը 11.00-ից սկսած Արամ Խաչատրյան համերգասրահ էին այցելում երգչուհու երկրպագուները, բարձրաստիճան մարդիկ: Սիրված երգչուհուն հրաժեշտ տալու համար ավտոբուսներով երկրպագուներ էին եկել նույնիսկ մարզերից:

Սակայն, հրաժեշտի արարողությունն այդքան էլ կազմակերպված չանցավ: Մարդկանց հոսքը չափազանց շատ էր, և արարողության կազմակերպիչները, կարծես, չէին նախատեսել դա:

Վերջին մեկ ժամվա ընթացքում սկսեց ուժեղ հրմշտոց: Թափորն անկառավարելի էր դարձել: Ոչ ոք չկար, որ համակարգեր մարդկանց հոսքը, նույնիսկ երգչուհու մտերիմները չէին կարողանում մոտենալ Մարիտրոսյանի ընտանիքին և ցավակցել: Գագաթնակետն եղավ այն, որ ներկաներից մեկը ուշագնաց եղավ, մարդիկ բժիշկ էին փնտրում համերգասրահի սպասասրահում:

Միգուցե թվա, որ հնարավոր չէ այս պարագայում ոչինչ անել, բայց կարծում ենք, որ այս ամենը կարելի էր ճիշտ համակարգել: Պետք է նախատեսվի ամեն ինչ: Եթե մարդկանց մեծ հոսք է լինում, անհրաժեշտ է այն կարգավորել, օրինակ` ժամանակ առ ժամանակ սրահի մուտքը փակել:

Ամեն դեպքում անհրաժեշտ է շտապ օգնության ծառայություն, ինչպես դա արվում է նման արարողությունների ժամանակ:Անհրաժեշտ է անվտանգության համակարգ:

Երբ ստեղծվում է հուղարկավորության հանձնաժողով, դրա դերը չպետք է սահմանափակվի միայն թաղման ծախսերը որոշելով և հոգեհանգստի արարողություն կազմակերպելու վայրն ընտրելով:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
11  11.12.12 - Արամ Խաչատրյան համերգասրահում հրաժեշտ տվեցին Ֆլորա Մարտիրսյանին
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---