Հայաստանի Հյուսիսային համալսարանում բացվել է «Վերնատուն» թումանյանագիտական ուսումնական կենտրոնը19 փետրվարի 2009 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ին Հայաստանի Հյուսիսային համալսարանում կայացել է «Թումանյանը եւ XXI դարը» կոնֆերենցիան: Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի 140-ամյակի տոնման առիթով Հյուսիսային համալսարանի ղեկավարությունը եւ «Լոռվա ձոր» հասարական կազմակերպությունը կոնֆերենցիա են անցկացրել Հյուսիսային եւ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանների, ԵՊՀ-ի, Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորների մասնակցությամբ:Կոնֆերենցիայի շրջանակներում Հյուսիսային համալսարանում կայացել է «Վերնատուն» թումանյանագիտական ուսումնական կենտրոնի բացումը, որը, Հյուսիսային համալսարանի ռեկտորի խոսքով, առավելագույնս նպաստելու է Թումանյանի հանճարի խորը ուսումնասիրությանը: Փետրվարի 20-ին համալսարանի ղեկավարությունը ուղեւորություն կկազմակերպի Թումանյանի հայրենի Դսեղ գյուղ, որտեղ կկայանա պսակ դնելու արարողությունը այն գերեզմանին, որտեղ թաղված է գրողի սիրտը, ինչպես նաեւ հիշատակի խոսքեր կհնչեն Հովհաննես Թումանյանի պատվին: Հովհաննես Թումանյանի հայրենի գյուղում թաղված է միայն գրողի սիրտը, որը երկար տարիներ պահվել է Հ.Թումանյանի տուն-թանգարանում, գրողն ինքը թաղված է Թբիլիսիում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |