Երեւանում բացվել է «Հովհաննես Թումանյանի հրապարակախոսությունը արդիականության զուգահեռներում» գիտաժողովը

PanARMENIAN.Net - Երեւանի պետական համալսարանում, Հովհաննես Թումանյանի 140 եւ ԵՊՀ 90-ամյակի պատվին բացվել է «Հովհաննես Թումանյանի հրապարակախոսությունը արդիականության զուգահեռներում» երկօրյա խորհրդաժողովը:



Խորհրդաժողովի առաջին օրը զեկույցներով հանդես են եկել ԵՊՀ բանասիրական բաժնի հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մարտիրոսյանը «Հայոց ցեղասպանության արձագանքները Հովհաննես Թումանյանի հրապարակախոսության մեջ» վերնագրով, թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանի «Հրապարակախոս Թումանյանը «Հորիզոնի» խմբագրության տարիներին (1910-1912)» եւ այլ զեկույցներ:

Գիտաժողովի բացմանը ներկա էին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, գիտության ու կրթության նախարար Սպարտակ Սեյրանյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Թուխիկյանը եւ ԵՊՀ պրոֆեսորա-դասախոսական կազմը: Գիտաժողովի կազմակերպիչներն են Երեւանի պետական համալսարանն ու Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ:



Հովհաննես Թումանյանի 140-րդ հոբելյանի տոնակատարության շրջանակներում ԵՊՀ-ում բացվեց «Վերնատուն» ընթերցասրահը, որի շնորհիվ ԵՊՀ ուսանողները կկարողանան ավելի խորը ուսումնասիրել հայ մեծ բանաստեղծի ստեղծագործությունները:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---