«Օկլահոմայի երգիչները» կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը14 մարտի 2009 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա Օկլահոմայի Տղամարդկանց եկեղեցական երգչախումբը եւ Բապտիստական սիմֆոնիկ երգչախումբը: Հայ ավետարանական եկեղեցու (Armenian Evangelical Baptist Church Golgotha) հրավերով «Օկլահոմայի երգիչներ» անվան տակ միավորված երգչախումբը Հայաստանում հանդես կգա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգով:«Օկլահոմայի երգիչների» մի քանի ելույթներ են ծրագրված Հայաստանում, որոնցից մեկը կկայանա Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ: «Օկլահոմայի երգիչների» շրջագայության կազմակերպիչներից մեկի խոսքով, երեք տարին մեկ երգչախումբը միջազգային շրջագայություններ է ունենում: 2009թ., բացի Հայաստանից, երգչախումբը ելույթ կունենա Իսրայելում: Օկլահոմայի տղամարդկանց երգչախումբը հիմնադրվել է 1960թ.: Տարբեր տարիներին երգչախումբը ելույթ է ունեցել Ռուսաստանում, Էստոնիայում, Չինաստանում, Իսպանիայում, Ռումինիայում, Ճապոնիայում, ինչպես նաեւ Ավստրալիայում` Սիդնեյի Օպերայի թատրոնում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |