Սուսաննա Չախոյանին շնորհվել է «Ուկրաինայի վաստակավոր արտիստի» կոչում

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշենկոյի հրամանագրով, Ուկրաինայի Ազգային օպերայի մեներգչուհի Սուսաննա Չախոյանն արժանացել է«Ուկրաինայի վաստակավոր արտիստի» կոչմանը: Քնարական-կոլորատուրային սոպրանո Սուսաննա Չախոյանն առանձնանում է հարուստ ձայնով եւ փայլուն արտիստիզմով: Այդ մասին հաղորդում է Analitika.at.ua տեղեկատվական վերլուծական պորտալը:



Ուկրաինայում օպերային երգչուհի Սուսաննա Չախոյանին անվանում են Վերդիի լավագույն կատարողը` նրա վոկալային տվյալների շնորհիվ: Ավստրիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Սլովակիայում, Իսպանիայում կայացած մի շարք միջազգային վոկալային մրցույթների մրցանակակիր Սուսաննա Չախոյանն իր վոկալը զարգացրել է համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի Եվգենիա Միրոշնիչենկոյի մոտ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---