Առաջիկայում լույս կտեսնի հայկական կենցաղի առարկաների լուսանկարչական ալբոմը

PanARMENIAN.Net - Գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցին 40 տարի շարունակ հավաքել է հայկական կենցաղի առարկաների հավաքածուն, որոնց լուսանկարները ներկայացված են միասնական գրքով: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա առաջիկայում:



«Տիգրան Մեծ» հրատարակչության գրքում կընդգրկվեն հայկական կենցաղի 3150 հնամյա առարկաների լուսանկարներ Հայաստանի տարբեր շրջաններից:



«Գրքի նպատակն է ներկայացնել կենցաղի առարկաների մշակութային արժեքի մակարդակը հայ ընտանիքում: Չէ որ յուրաքանչյուր առարկա իր խորը իմաստն ունի, սկսած զարդերից եւ վերջացրած խոհանոցային սպասքով»,-պարզաբանել է նկարչուհին:



Գրքում ներկայացված են 150 արծաթե գոտիների, կահույքի առարկաների, օրորոցների, ժամացույցների, ինչպես նաեւ շուրջ 100 սափորների լուսանկարներ, ընդ որում այդ սափորներից մի քանիսը պատրաստվել են դեռեւս մեր թվարկությունից առաջ:



Գրքի առաջաբանում Լուսիկ Ագուլեցու հոդվածի հետ մեկտեղ կհրապարակվեն 9 ազգագրագետների հոդվածներ հայկական կենցաղի մասին:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---