Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների մրցույթի մասնակիցները եւ կազմակերպիչները գոհ են արդյունքներց

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին Երեւանում տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների ութերորդ մրցույթը, որին մասնակցում էին 67 պատանի դաշնակահարներ Հայաստանից եւ ԼՂՀ-ից: Մրցույթը տեղի էր ունենում երկու տարիքային կարգերու` մինչեւ 12 տարեկան եւ 13-15 տարեկան: Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի Մշակույթի նախարարությունը եւ Առնո Բաբաջանյանի հիշատակի Միջազգային ֆոնդը:



Մրցույթի նպատակը երիտասարդ տաղանդավոր դաշնակահարների բացահայտումն է, նրանց ուսմանն աջակցելը, պատանի երաժիշտներին միջազգային փառատոններին մասնակցելու համար պատրաստելը:



Փակման հանդիսավոր արարողությունը եւ մրցանակների հանձնումը կայացել է այսօր Երեւանում Բաբաջանյանի անվան համերգասրահում:



Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների մրցույթի մասնակիցները եւ կազմակերպիչները գոհ են արդյունքներից: Պատանի դաշնակահարների մրցույթը տեղի է ունենում երեք տարին մեկ անգամ` սկսած 1986-ից:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---