Մինչեւ աշուն իտալացի մասնագետները կավարտեն Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնումը 3 հուլիսի 2009 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին Հայաստան կժամանեն իտալացի մասնագետները, որպեսզի ավարտին հասցնեն Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնողական աշխատանքները: 2007թ. Հայաստանի կառավարությունը 5,5 մլն դրամ է հատկացրել Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնման համար, որը գտնվում էր Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարանում: Քանի որ Հայաստանում բացակայում է վերականգնողական դպրոցը եւ չկան համապատասխան մասնագետներ, Մշակույթի նախարարությունը, Ֆլորենցիայում բնակվող հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսի միջնորդությամբ, դիմեց Հռոմի Պալացցո Սպինելի արվեստի եւ վերականգնողական աշխատանքների ինստիտուտին` Հայաստան մասնագետներ ուղարկելու խնդրանքով: 2008թ.-ի ամռանը իտալացի երեք մասնագետ ժամանեցին Հայաստան - իրականացրեցին Մինաս Ավետիսյանի Գյումրիում գտնվող «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնողական աշխատանքների առաջին փուլը: Նույն թվականի աշնանը իտալացի երկու մասնագետ եւս ժամանեցին Հայաստան` իրականացնելու վերականգնողական աշխատաքների երկրորդ փուլը: Իտալացիները Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի մասնաճյուղի պատից հանեցին որմնանկարը եւ տեղափոխեցին Ջաջուռի Մինաս Ավետիսյանի թանգարան: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |