Սեպտեմբերին կնշվի Հայաստանի Գրողների միության 75-ամյակը

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը մամլո ասուլիս էր հրավիրել, որտեղ ներկայացրեց Գրողների միությունում նախատեսվող բարեփոխումները:



Նրա խոսքերով, բարեփոխումների մի մասն արդեն իսկ իրականացվել է: Նախագահության կազմում ընդգրկվեցին երկու երիտասարդ գրողներ` Արքմենիք Նիոկողոսյանն ու Մհեր Բեհլերյանը: AGBU աջակցությամբ շարունակվում են նաեւ Գրողների միության հրատարակչության վերանորոգման աշխատանքները:



«Արդեն մշակվել են բազմաթիվ մշակութային ծրագրեր, որից մեկը կնպաստի նրան, որ հայ գրականությունը ներկայացվի տարբեր լեզուներով: Թարգմանությունները կիրականացվեն Երեւանի Բրյուսովի անվան Պետական Լեզվաբանական համալսարանի անմիջական աջակցությամբ»,-ասել է Անանյանը:



Սեպտեմբերին կնշվի Հայաստանի Գրողների միության 75-ամյակը, արդեն որոշված է հոբելյանական հանձնաժողովի կազմը:



«Ուշադրությունից դուրս մնացած հարցերը մենք կփորձենք լուծել միության 75-ամյակին նվիրրված միջոցառումների շրջանակներում»,-ասել է Լ.Անանյանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---