Տիցա Կովիի եւ Ռայներ Ֆրիմելի «Աղջնակը» ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրանին»

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրանի» VI-րդ միջազգային կինոփառատոնում «Միջազգային խաղարկային կինո» մրցակցային ծրագրում ներկայացվել է իտալացի ռեժիսոր Տիցա Կովիի եւ ավստրիացի ռեժիսոր Ռայներ Ֆրիմելի ,La Pivellinaե («Աղջնակը) ֆիլմը: Ֆիլմի սյուժեն պատմում է երկամյա աղջնակի մասին, որին լքել է մայրը, իսկ թափառական կրկեսը որդեգրել է նրան:

«Հարկավոր է ցույց տալ իտալական հանրության անտարաբերությունը մարդկանց հանդեպ հենց կինոյի լեզվով: Սակայն խոսել գնալով ահագնացող խնդրի` անպատասխանատվության մասին, որն արդեն դրսեւորվում է սեփական երեխաներին լքելու մեջ, անհնար է դարձել»,-ասել է լրագրողների հետ հանդիպմանը ռեժիսոր Ռայներ Ֆրիմելը:

,La Pivellinaե ֆիլմն արժանացել է Europa Cinemas մրցանակին 2009թ. Կաննի միջազգային փառատոնում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---