Հայ նկարչուհին կամուրջներ է ստեղծում Եգիպտոսի ու Թուրքիայի միջեւ

PanARMENIAN.Net - Եգիպտահայ նկարչուհի Աննա Պողոսյանը, որը բնակվում եւ աշխատում է Կահիրեում, Ստամբուլ կայցելի, որտեղ կներկայացնի ավելի քան 50 կտավ: Պողոսյանի աշխատանքները ստեղծված են հույն բանաստեղծ Կավաֆիոսի պոեմի համար, ով իր կյանքի մի մասն անցկացրել է Կոստանդնուպոլսում, իսկ մի այլ մասը` Եգիպտոսում` Ալեքսանդրիայում: Պոեմի համար նկարազարդումներ կատարելու համար Պողոսյանը բավական լայն հետազոտություններ է կատարել Ստամբուլում եւ բանաստեղծի հայրական տանը: Պողոսյանի նկարազարդումները հասանելի են Անտրեպոյում, հաղորդում է թուրքական Hurriyet Daily News թերթը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---