Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակ է ստացել «Կինոշոկում»

PanARMENIAN.Net - ԱՊՀ-ի եւ Մերձբալթյան «Կինոշոկ» բաց կինոփառատոնի մրցանակը լավագույն ռեժիսորական աշխատանքի համար շնորհվեց ռեժիսոր Հարություն Խաչատրյանին «Սահման» ֆիլմի համար:



«Սահմանը» իրենից ներկայացնում է վավերագրական եւ խաղային կինոյի խառնուրդ: Ֆիլմը նկարահանված է իրական դեպքերի հիման վրա` անցած դարի 90-ական թվականների մասին: Դա փորձ է սովորական ամենօրյա հոգսերի մեջ ցույց տալ իրականության խորությունը եւ սահմաններից դուրս ազատվելու մղումը: Գործողությունները կատարվում են հայ-ադրբեջանական սահմանի վրա:



Սեպտեմբերի 13-20 Անապայում կայացած «Կինոշոկ» կինոփառատոնի «Ոսկե վազ» Գրան պրին ստացավ Կիրա Մուրատովայի «Մեղեդի երգեհոնի համար» կինոնկարը (ՈՒկրաինա):



Հիմնական մրցանակաբաշխության լավագույն սցենարի հեղինակ ճանաչվեց Իրակլի Կվիրիկաձեն (Ֆիլմ «Մետեոդիոտ»`Ռուսաստանի, Գերմանիայի, Հոլանդիայի, Իտալիայի, եւ Ֆրանսիայի համատեղ արտադրանք):



Այդ նույն ֆիլմը ստացավ Ա. Կնյաժինսկու անվան մրցանակը լավագույն օպերատորական աշխատանքի համար: Մրցանակակիրներն` Վալտեր վան դեն Էնդե եւ Միխո Կվիրիկաձեն էին:



Լավագույն կանացի դերակատար ճանաչվեց Իրինա Ագեյկինան, որը խաղաց «Հարավային ծովերի երգը» ֆիլմում (Ռուսաստան, Ղազախստան, Գերմանիա, Ֆրանսիա ), իսկ լավագույն տղամարդու դերակատար ճանաչվեց Վլադիմիր Կուզնեցովը «Սեւ մուտքից» (Ռուսաստան) ֆիլմի դերի համար:



Բացի այդ, «Մարդասիրական արժեքներ պաշտպանելու համար» ժյուրին շնորհեց հատուկ դիպլոմ Գեորգի Հովաշվիլիին «Ուրիշ ափ» ֆիլմի համար (Վրաստան-Ղազախստան):



Կինոգետների եւ կինոքննադատների գիլդիան իրենց ավանդական մրցանակը շնորհեց Ալյոնա Պոլունինային, որը նկարահանել էր «Հեղափոխությունը, որը չի եղել» վավերագրական ֆիլմի համար» (Էստոնիա-Ֆինլանդիա)` «Գեղարվեստական անգթության համար ընդդիմադիրների եւ նրանց հակառակորդների նկատմամբ» ձեւակերպմամբ:



Իսկ Ռեժիսորների եւ սցենարիստների բարձրագույն դասընթացների մրցանակը շնորհեց բուհի ռեկտոր Անդրեյ Գերասիմովը` Սվետա Ստրելնիկովային նրա ռեժիսորական «Արտեմիա» (Ռուսաստան) դեբյուտային ֆիլմի համար:

«Շոկի սահմաններ» կարճամետրաժ ֆիլմերի մրցանակաբաշխությանը գրան պրին շնորհվեց Գլեբ Սերեդայի «Մոնղոլ 8» (Ռուսաստան): Հատուկ մրցանակների արժանացան լիտվական «Խոստովանություն» եւ էստոնական «RAMPCRAMP» կինոնկարների համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---