Երեւանում կանցկացվի Արվեստի քննադատների միջազգային համաժողով

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-30-ը Հայաստանում կանցկացվի Արվեստի քննադատների միջազգային համաժողով, որը կրում է «Անցյալի եւ ներկայի միջեւ. արդյո՞ք արվեստի քննադատությունն ապագա ունի ապատարածականացված համատեքստում» խորագիրը: Համաժողովի կազմակերպիչներն են` Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիան (AICA) եւ Հայաստանի AICA-ն` ՀՀ Մշակույթի նախարարության եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ:



Գիտաժողովին կմասնակցեն երկու տասնյակ արվեստի քննադատներ, պատմաբաններ, տեսաբաններ եւ համադրողներ: Մասնակիցներ կան նաեւ Թուրքիայից, Իրանից, Ռուսաստանից, Եվրոպայի:



«Ներկայումս արվեստի քննադատությունը դարձել է նրա անբաժանելի մասը: Ժամանակակից արվեստի քննադատությունը ճգնաժամ է ապրում: Եւ այս գիտաժողովը , որն արդեն երկրորդ անգամ է անցկացվում, ուղղված է հայտնաբերելու եւ գտնելու հնարավոր լուծումներ ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար»,-մամլո ասուլիս ընթացքում նշել է ընդհանուր համադրող, Հայաստանի արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի նախագահ Հազարեթ Կարոյանը:



«Արվեստի առեւտրայնացման խնդիրն այսօր համաշխարհային բնույթ ունի եւ պահանջում է շտապ լուծում: Ժամանակակից արվեստը կորցրել է իր տեղը, այն ամբողջովին ներգրավված է կրեատիվ կապիտալիզմի մեջ», - ընդգծել է արվեստի քննադատ, openspace.ru/art-ի գլխավոր խմբագիր

Եկատերինա Դեգոտը եւ ավելացրել, - «Այս համաժողովը թույլ կտա բացահայտել եւ գտնել խնդրի լուծումը»:



Հայկական կողմը համաժողովում կներկայացնեն` Վարդան Ազատյանը, Ռուբեն Արեւշատյանը, Հրաչ Բայադյանը, Արա Նեդոլյանը, Նազարեթ Կարոյանը, Վարդան Ջալոյանը: Համաժողովի ընթացքում նախատեսվում են նաեւ ընդհանուր քննարկումներ, այցելություններ թանգարաններ եւ ուսումնական հաստատություններ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---