Հոկտեմբերի 24-ին Երեւանում մեկնարկում է «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնը

PanARMENIAN.Net - «Նռան հատիկ» մանկապատանեկան իններորդ թատերական փառատոնի երկրորդ փուլը կսկսվի հոկտեմբերի 24-ին եւ կշարունակվի մինչեւ նոյեմբերի 1-ը:



Ինչպես հայտնեց փառատոնի նախագահ Հասմիկ Տեր-Կարապետյանը, այս տարի փառատոնը նվիրվելու է Հովհաննես Թումանյանի 140-ամյակին:



Փառատոնի բացումը տեղի կունենա Թումանյանի տուն-թանգարանում, հետո կշարունակվի «Մետրո» թատրոնում, որտեղ Ավետիք Իսահակյանի անվան թատերախումբը կներկայացնի «Խաղում ենք Թումանյանին» ներկայացումը:

«Նռան հատիկին» կմասնակցեն 23 մանկապատանեկան թատերախմբ, որոնցից 12 դեբյուտանտներ են:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---