Երեւանում ավարտվեց Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը19 հոկտեմբերի 2009 - 21:53 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի կունենա Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնի փակումը:«Փառատոնը դա ֆիլմ է մարդկանց մասին: Այն նշանակություն ուներ ոչ այդքան մեզ համար, որքան որ քաղաքի եւ երեխաների համար: Երեխաները շատ բանե են ստանում թատրոնից եւ նմանատիպ փառատոններից` առաջին հերթին շփման կուլտուրա», - այսօր մամլո ասուլիսում ասել է կինոգետ եւ ժյուրիի անդամ Արմեն Մեդվեդեւը, եւ ավելացրեց, որ ի տարբերություն Մոսկվայի, Հայաստանում շարունակում է գործել Պատանի հանդիսատեսի թատրոնը: «Ես կարծում եմ, որ որքան փոքր է փառատոնը, այնքան այն ընտանեկան հանդիպում-տոն է հիշեցնում: Մեծ փառատոններին սովորաբար հանդիպում ենք, ծանոթանում ենք մասնակիցների հետ եւ «բարեւ, մինչ նոր հանդիպում»` դրանով ամեն ինչ ավարտվում է: Ինձ թվում է , որ այս փառատոնը Արարատի Նոյան տապանի հովհանու ներքո է, որը եւ հավաքում է կինեմատոգրաֆի լավագույն ուժերին»: Մանկապատանեկան հինգերորդ միջազգային փառատոնը կազմակերպվել է «Ռոլան Բիկովի» անվան երեխաների եւ պատանիների համար հայկական կինոյի եւ հեռուստատեսության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, որը նպատակ ունի զարգացնել երեխաների հետաքրքրությունը կինոյի հանդեպ: Այս տարի, փառատոնի շրջանակներում կցուցադրվի շուրջ 51 ֆիլմ` 23 երկրից: Փառատոնի անվանի հյուրերը երկրի դպրոցներում կանցկացնեն վարպետության դասընթացներ: Փառատոնի շրջանակներում կնշվեն նաեւ Սոս Սարգսյանի, Երվանդ Մանարյանի, Ռոլան Բիկվի 80-ամյա հոբելյանները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |