Նոյեմբերի 6-27-ը Քյոլնում տեղի կունենան «Գերմանիան եւ հայերը» խորագրով Հայկական մշակույթի օրերը 5 նոյեմբերի 2009 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-27-ը Քյոլնում տեղի կունենան «Գերմանիան եւ հայերը» խորագրով Հայկական մշակույթի օրերը: Հայկական մշակույթի օրերը Գերմանիայում անցնում են արդեն վեցերորդ տարին անընդմեջ: Այս տարի Հայաստանի օրերը կբացվեն Կոմիտասի 140-ամյակին նվիրված միջոցառմամբ, որը կպատմի մեծն հայի կյանքի եւ գործունեության մասին: Բացմանը կմասնակցի Գերմանիայում հայկական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բեգջանյանը, նախատեսվում է նաեւ Կոմիտասի անվան երգչախմբի ելույթը: Հայկական մշակույթի օրերի շրջանակներում գերմանաբնակ գրող Դողան Ականլին դասախոսություն կկարդա 1915-ի եւ 1945թ. իրադարձությունների մասին` զուգահեռներ տանելով Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոսթի միջեւ: Նախատեսվում է նաեւ Նինա Պոուրլյակի Արթուր Աբրահամի մասին «Ամեն ինչի մասին» ֆիլմի ցուցադրությունը: Հայկական եկեղեցիներում կմատուցվի պատարագ: Հայկական մշակույթի օրերը կավարտվեն գրական երեկոյով, որտեղ դրամատուրգ ու թարգմանիչ Կոնրադ Կունը իր նոր գիրքը կներկայացնի հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի մասին: Նշենք, որ Գերմանիայում այս պահի դրությամբ 40 000 հայ է բնակվում: Ամենամեծ հայկական համայնքը գտնվում է Քյոլնում, որտեղ գործում է նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմը` Սբ.Սահակ-Մեսրոբ եկեղեցում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |