Ասմունքի հանրապետական փառատոնի եզրափակիչ փուլը կկայանա Երեւանում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին ԼՂՀԱզգայինժողովի նիստերի փոքր դահլիճումանցկացվեցՀայաստանիՀանրապետությունում հոկտեմբերի 9-ին մեկնարկ վերցրածպատանի կատարողներիԱսմունքի հանրապետական փառատոնի հերթական`երկրորդ փուլը: Փառատոնը, որի մեջ ընդգրկված են նաեւ Արցախն ու Ջավախքը, անց է կացվում 11-14 եւ 15-17 տարիքային խմբերի դպրոցականների շրջանում` «Մետաքսյա Սիմոնյան» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո:



ԼՂՀ Ազգային ժողովի անունից ողջունելով նման թեմատիկ փառատոնի անցկացման գաղափարը եւ փառատոնի Արցախ ժամանած կազմակերպիչներին, պատանի ասմունքողներին ու միջոցառմանը ներկա նրանց ուսուցիչներին եւ ծնողներին` ԱԺ պատգամավոր, Ստեփանակերտի Հովհաննես Թումանյանի անվան թիվ մեկ միջնակարգ դպրոցի տնօրեն Ռոմելա Դադայանը նշեց, որ ԼՂՀ շրջաններում ու մայրաքաղաք Ստեփանակերտում վերջերս կայացած մրցույթում ընտրվել են 18 լավագույն կատարողները:



Իրհերթին`փառատոնիկազմկոմիտեի համանախագահ`«ՄետաքսյաՍիմոնյան» մշակութային հիմնադրամի նախագահ, մեծ դերասանուհու ավագ որդի Ռուբեն Արզումանյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 20-ին Արտաշատ քաղաքում մեկնարկած երկրորդ փուլն արդեն իրականացվել է Հայաստանի 7 մարզերում, եւ այդ փուլում ըստ տարիքային խմբերի I-III մրցութային տեղերը գրաված ասմունքողներն իրավունք կստանան մասնակցելու եզրափակիչ երրորդ փուլին:



Մրցույթի սկզբումմի կարճ պահդահլիճ մտնելով ՀՀ կրթությանեւգիտութան նախարար ԱրմենԱշոտյանի հետմիասին`ԼՂՀ Ազգայինժողովի նախագահԱշոտ Ղուլյանը ողջույնի ու բարեմաղթանքի խոսք ուղղեց պատանի ասմունքողներին ու միջոցառման կազմակերպիչներին:



Այնուհետեւ տեղի ունեցավփառատոնի Արցախյան երկրորդ փուլիմրցույթը, որիարդյունքներով 11-14 տարիքայինխմբում հաղթող ճանաչվեցին Մարինե Աբրահամյանը (34.5 միավոր, Ստեփանակերտի թիվ 7 դպրոց), Արթուր Ղուլյանը (34 միավոր, Ստեփանակերտի թիվ 8 դպրոց) եւ Սիրուն Ավետիսյանը (33 միավոր, ք. Մարտունի), 15-17 տարիքային խմբում` Մարիամ Սարգսյանը (34.5 միավոր, ք. Մարտունի), Լաուրա Գաբրիելյանը (Ստեփանակերտի թիվ 8 դպրոց) եւ Մելինե Պետրոսյանը (32.5 միավոր, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղ): Երկրորդ փուլի մեկ այլ մասնակից` 10-ամյա Սրբուհի Բալայանը (Հադրութի շրջանի Այգեստան գյուղ), որպես կրտսեր տարիքային խմբի անդամ, 32 միավորով մրցույթի հաղթող է ճանաչվել արտամրցութային կարգով:



Հրապարակելով մրցույթի արդյունքները եւայդառթիվ շնորհավորելով մրցանակային տեղեր գրաված պատանի ասմունքողներին, փառատոնի կազմկոմիտեի քարտուղար Մարիետա Մակարյանը եզրափակիչ խոսքում հայտարարեց, որ նրանք բոլորն էլ նոյեմբերի վերջերին Երեւանում կմասնակցեն փառատոնի եզրափակիչ` երրորդ փուլին, իսկ հաջորդ օրը փառատոնի հաղթողների մասնակցությամբ կկազմակերպվի գալա-համերգ, որի ժամանակ էլ տեղի կունենա մրցանակների հանձնման արարողությունը, հաղորդում է ԼՂՀԱԺմամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---