«Նարեկացի» արվեստի միությունը ցուցահանդես է կազմակերպել` նվիրված Կորյուն Նիկողոսյանի 70-ամյակին 2 դեկտեմբերի 2009 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին Երեւանի «Նարեկացի» արվեստի միությունում կբացվի Կորյուն Նիկողոսյանի աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրվածէԿորյուն Նիկողոսյանի 70-ամյակին, որն իր ապրած 37 տարիների ընթացքում հասցրել է ստեղծել մոտ 100 աշխատանք, որոնք ցուցադրվել են Հայաստանում, Ռուսաստանում եւ Դանիայում:Այժմ դրանք ցուցադրվում են նկարչի անունը կրող տուն-թանգարանում: Տարիներ շարունակ գամված լինելով անկողնուն` նա աշխատել է մոր օգնությամբ` կյանքի ու նրա հանդեպ իր հույզերն ու զգացումները արտահայտելով հիմնականում տաք, լուսավոր գույներով: «...Ինձ զարմացրեցայն, որ Կորյունը այդամեն ինչինհասելէ ինքնուրույնկերպով` առանցուսումի, առանց մասնագետ նկարիչների խորհրդի եւ օգնության: Ամենաարժանավոր գծերից է նրա ճաշակը եւ արտահայտչական ձեւերի անմիջականությունը: Կորյունի կտավները հետաքրքրություն են առաջ բերում իրենց անկեղծությամբ: Այն ամենը, ինչ նրան հուզում է, դրսեւորված է անմիջականորեն` հետաքրքիր եւ ժամանակակից արտահայտչական գեղարվեստական միջոցներով»,-ժամանակին այսպես է գնահատել Կ.Նիկողոսյանի աշխատանքները Մարտիրոս Սարյանը: Նիկողոսյանը ծնվելէԵրեւանում 1939թ., վախճանվել է 1976թ.: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |