Ռուս դերասանուհի Վիկտորիա Տոլստոգանովան գլխավոր դերերից մեկը կխաղա Հովհաննես Գալստյանի «Գաբրիելն ու Մարին» ֆիլմում

PanARMENIAN.Net - «Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել նորվեգական ELMO-Film ընկերության հետ «Գաբրիելն ու Մարին» ֆիլմի վրա համատեղ աշխատելու վերաբերյալ, մենք բանակցում ենք նաեւ եւս մեկ նիդերլանդական եւ մեկ ռուսական ընկերության հետ»,-դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Parallels film production» ընկերության հիմնադիր, ռեժիսոր եւ «Խճճված զուգահեռներ» ֆիլմի պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը:



Նրա նոր «Գաբրիելն ու Մարին» ֆիլմում, դեռեւս կարդացած չլինելով սցենարը, եւ հանձնելով «Խճճված զուգահեռներ» ֆիլմում կանացի լավագույն դերակատարման համար մրցանակը «Արեւելք-Արեւմուտք, դասականն ու ավանգարդը» միջազգային կինոփառատոնում, համաձայնվեց նկարահանվել հայտնի ռուս դերասանուհի Վիկտորիա Տոլստոգանովան:



Ինչպես ասել է Հ.Գալստյանը, նկրահանումները կսկսվեն 2011 թվականին, իսկ ֆիլմը էկրան դուրս կգա 2012թ.:

«Ֆիլմի բյուջեի գրեթե 70 տոկոսը հավաքվել է արտերկրի համաարտադրողների եւ կինոֆոնդերի դրամաշնորհների միջոցով, իսկ ֆինանսավորման 30 տոկոսը ստանձնում է հայկական կողմը»,-ասել է Հ.Գալստյանը, որը գերադասեց չհրապարակել ֆիլմի ընդհանուր բյուջեն:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---