Հայաստանի ազգային կինոկենտրոնը միջազգային համաձայնագրեր է մշակել ֆիլմերի համատեղ նկարահանումների վերաբերյալ16 դեկտեմբերի 2009 - 21:00 AMT PanARMENIAN.Net - «2009-ի մեր գլխավոր նվաճումն այն է, որ մենք միջազգային համաձայնագրեր ենք մշակել օտարերկրյա կինոընկերությունների հետ, որոնք պետք է շուտով ստորագրվեն: Համաձայնագրերը թույլ կտան մեր երկրներին համատեղ ներդրումներ անել եւ ավելի որակյալ ֆիլմեր նկարահանել, ինչպես նաեւ թույլ կտան տարբեր երկրների դերասաններին խաղալ մեկ ֆիլմում»,-դեկտեմբերի 16-ին մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել Մարիա Սահակյանի «Ալավերդի» ֆիլմի համատեղ նկարահանումների մասին, որտեղ ֆրանսիական կողմը կներդնի 650 հազար, ռուսականը` 195 հազար եւ հայկականը` 65 հազար եվրո: «Մենք հայտեր ենք ընդունում, որոնք արժանի սցենարի եւ արդեն պատրաստի նկարահանման խմբի դեպքում գեղխորհրդի քննարկման ենք դնում, որոշելու համար հատկացնել այդ ֆիլմին միջոցներ թե ոչ»,-ասել է Գ.Գեւորգյանը: Նա հաշվետվություն է ներկայացրել 2009թ. ՀՀ պետբյուջեից Հայաստանի ազգային կինոկենտրոնին հատկացված` 405615,3 հազար դրամ գումարի վերաբերյալ: Ըստ Գեւորգյանի, միջոցներն ուղղվել են տարբեր նախագծերի, այդ թվում նաեւ սցենարային հայտերի զարգացմանը: Գեւորգյանը նշել է նաեւ. «Հայաստանի Ազգային կինոկենտրոնը ֆինանսավորում է արժանի նախագծերը, որոնցով չեն զբաղվում պրոդյուսերները` կենտրոնը ֆինանսավորում է շատ մանկական հաղորդումներ, օրինակ, «Հայ ասպետը», «Գժուկ» երգիծական կինոհանդեսը: Նա ընդգծել է, որ շատ ֆիլմեր, որ նկարահանվել են կենտրոնի միջոցներով, կմասնակցեն փառատոների: Դրանց թվում է Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմը, որը կմասնակցի Բեռլինի փառատոնին: Նախատեսվում է նաեւ ֆիլմեր գործուղել Արգենտինայի, Ռումինիայի, Միավորված Էմիրատների եւ իհարկե Ռուսաստանի փառատոներին: Գեւորգ Գեւորգյանը հավելել է, որ 2009թ. ամենահաջող ֆիլմը Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմն էր, որը 10-ից ավելի պարգեւներ ստացավ: Երկրորդ տեղում էր Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին |