Սիմֆերոպոլում տեղի է ունեցել Ռոբերտ Սահակյանցի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-20-ը Սիմֆերոպոլի «Կոսմոս» կինոթատրոնում տեղի է ունեցել XX դարի անիմացիոն գլուխգործոցների գիշերային ցուցադրությունը: Հանդիսատեսին են ներկայացվել հայ ռեժիսոր, սցենարիստ եւ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի մուլտիպլիկացիոն ֆիլմերը: Դա հայկական ժողովրդական «Սուտասանը» (1982), «Խոսող ձուկը» (1983), «Բարեկենդանը» (1985) եւ այլ հեքիաթների թեմաներով նկարահանված երաժշտական ֆանտազիաներ են:



Ներկայացվել են նաեւ չեխ ռեժիսոր Յան Շվանքմայքերի, խորհրդային մուլտիպլիկատորներ Ֆյոդոր Խիտրուկի, Անդրեյ Խրժանովսկու, Յուրի Նորշտեյնի եւ Հարրի Բարդինի մուլտֆիլմերը, հաղորդում է Analitika.at.ua-ն:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---