Դոն Ասկարյան. Իմ արվեստի առարկան կարող է դառնալ նույնիս աղբը

PanARMENIAN.Net - «Հանդիսատեսը ինձ համար գորշ զանգված չէ, այլ անձնավորությունների խումբ, որոնցից ես ակնկալում եմ տարբեր արձագանքներ», - «Նարեկացի» կենտրոնում հայտարարել է լրագրողներին ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ եւ լուսանկարիչ Դոն Ասկարյանը: «Իմ աշխատանքները ուղղված են ճշմարտության որոնումներին» - ասել է ռեժիսորը:



Դոն Ասկարյան` ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, մոնտաժեր է: Ծնվել է 1949 թ-ն Լեռնային Ղարաբաղում: 1967-1973թթ. Մոսկվայում ուսումնասիրել է արվեստների պատմությունը: Անդրեյ Տարկովսկու սաներից է: 1975 թ-ն տեղափոխվել է Գերմանիա: Եվ միայն Հայաստանի անկախանալուց հետո վերադարձավ հայրենիք եւ սկսեն ֆիլմեր նկարահանել: Մինչեւ 1975 թ-ի ձերբակալությունը աշխատել է ռեժիսորի օգնական եւ կինոքննադատ: 1978 թ-ց ապրում է Բեռլինում: Հետեւյալ ֆիլմերի հեղինակն է` «Ավետիք» (1992), «Փարաջանով» (1998), Կոմիտաս, «Արարատի 14 տեսարան» եւ այլն:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---