Եվրատեսիլ 2010-ին Հայաստանը կներկայացնի Եվա Ռիվասը

Եվրատեսիլ 2010-ին Հայաստանը կներկայացնի Եվա Ռիվասը

PanARMENIAN.Net -
Փետրվարի 14-ին Եվրատեսիլ 2010-ի Հայաստանի ազգային ընտրական փուլում որոշվեց այն մասնակիցը, որը կներկայացնի Հայաստանը Օսլոյում մայիսի 18-22-ը: Հաղթող դարձավ Եվա Ռիվասը Apricot Stone երգով (խոսք Կ.Կավալերյանի, երաժշտությունը` Ա.Մարտիրոսյանի): Բացի Եվա Ռիվասից մրացույթին մասնակցում էր եւս 8 մասնակից: Հաղթողը որոշվեց հանդիսատեսի քվեարկությամբ եւ ժյուրիի որոշմամբ:





Եվրատեսիլ

Եվրատեսիլը էստրադային երգի մրցույթ է Եվրոպայի երկրների շրջանում: Մրցույթին մասնակցում է մեկական ներկայացուցիչ Եվրոպական հեռարձակողների միության անդամ երկրներից: Մրցույթը անց է կացվում ամեն տարի, 1956թ. ի վեր եւ վերջին տարիներին հավաքում է 100-600 մլն հանդիսատես: 2000թ. ի վեր մրցույթը մշտապես հեռարձակվում է ինտերնետում: 2008թ. Եվրատեսիլի ուղիղ հեռարձակումը դիտել է շուրջ 400 մլն մարդ ավելի քան 50 երկրներում: Հայաստանի հանրային հեռուստատեսությունը սկսել է անդամակցել 2005թ. հուլիսի 8-ին: Հայաստանն առաջինն էր Անդրկովկասում, որը մասնակցեց Եվրատեսիլին: 2006թ. Հայաստանը ներկայացրեց երգիչ Անդրեն եւ գրավեց 8-րդ տեղը: Հաջորդը Հայկոն էր, որը միանգամից հանդես եկավ եզրափակչում նույն արդյունքով: Ամենաբարձր արդյունքը ցույց է տվել Սիրուշոն 2008թ. Սերբիայում` զբաղեցնելով 4-րդ տեղը: 2009թ. Հայաստանը ներկայացնում էին քույրեր Ինգա եւ Անուշ Արշակյանները` գրավելով 10-րդ տեղը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---