Սեպտեմբերին Հայաստանում տեղի կունենա «Հայկական ռադիո» ծիծաղի համաշխարհային փառատոնը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Հայկական ռադիո» գալա-համերգը: Այդ իրադարձությամբ Հայաստանում կմեկնարկի «Հայկական ռադիո» ծիծաղի համաշխարհային փառատոնը: Փառատոնի կարգախոսներից մեկը կլինի « Դե սպասիր, Օդեսսա. Հումորի նոր մայրաքաղաքն այսուհետ Երևանն է լինելու»: Փառատոնին կմասնակցեն դերասաններ Ռուսաստանից և արտերկրից: Փառատոնի պաշտոնական լեզուն ռուսերենն է, ուստի, ինչպես նշում են կազմակերպիչները, դեռ ժամանակ կա այն սերտելու:

Փառատոնի կենտրոնական իրադարձությունը կլինեն փառատոնի երկու գալա-համերգները, որոնք շուրջ 5000 մարդ կայցելի Ռուսաստանից, Հայաստանից, Ուկրաինայից,Վրաստանից և այլ երկրներից: Փառատոնի հիմնական նպատակներից մեկն է միջազգային կապերի ամրապնդումը, մշակութային ավանդույթների փոխանակումը , հանդուրժողական ազգամիջյան հարաբերությունների ձևավորումը: Մինչ փառատոնի մեկնարկը, սեպտեմբերի 23-ին, կբացվի «Ռադիոհանգույց» մամուլի կենտրոնը, որտեղ սեպտեմբերի 24-ին տեղի կունենա մամլո ասուլիս գալա-համերգի կազմակերպիչների ու մասնակիցների հետ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---