«Թանգարանների գիշեր» միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն կունենան դիտելու Հայաստանի բոլոր թանգարանների բացառիկ նմուշները

«Թանգարանների գիշեր» միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն կունենան դիտելու Հայաստանի բոլոր թանգարանների բացառիկ նմուշները

PanARMENIAN.Net - «Թանգարանների գիշեր» «Մշակութային երկխոսություն» միջոցառումների ծրագիր

Հայաստանի պատմության թանգարան

18:00-24:00 «Փրկված մասունքներ» ցուցադրություն (հասցեն`Հանրապետության հրապարակ) Հայաստանի ազգային պատկերասրահ 18:30-24:00 «Էդմոն Բարսեղյան» ցուցահանդես (3-րդ հարկ, նախասրահ)

18:00-23:00 Արվեստի ֆիլմերի ցուցադրում (9-րդ հարկ)

18:30-19:30 Դասական երաժշտություն (որմնանկարների սրահ)

20:00-23:00 Համերգներ` ջազ, ռոք, (որմնանկարների սրահ)

19:00-21:00 Տիկնիկային ներկայացումներ (նախասրահ)

20:45-23:00 «Հեքիաթն է կանչում», (8-րդ հարկ), հասցեն` Երևան, Արամի 1

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

18:00 Ցուցահանդեսի բացում` նվիրված Մ. Սարյանի ծննդյան 130-ամյակին 19:00 Լազերային սկավառակի շնորհանդես- «Սիրանույշ»` կյանքը և բեմական գործունեությունը

20:00 Գրական սալոններ` «Մթնշաղի կամուրջներ»` նվիրված Վ. Տերյանի ծննդյան 125 –ամյակին, հասցեն` Երևան, Արամի 1

Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան

18:00 Ցուցահանդեսի բացում` «Քաղաքային բնանկար» (պրիմիտիվիստներ` Ա. Ճերմակյան, Ա. Ղուլարյան, Գ. Ամիրյան, Հ. Համբարձումյան)

20:00-21:00 «Տկզար» ազգագրական համույթի համերգը, հասցեն` Երևան, Աբովյան 64

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

18:00-24:00 Ազգային փոքրամասնությունների մշակույթը, հասցեն` Երևան, Էրեբունու 38

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն

18:00-24:00 «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան

«Դիլիջանի ժողովրդական ճարտարապետությունը գեղանկարներում» ցուցահանդեսի բացումը 21:00-24:00 Գիշերային Գառնի` ձայնալուսային համակարգ

Հայաստանի բնության պետական թանգարան

18:00 «Մկների ժողով» բնապահպանական թեմայով միջոցառում 18:00-23:00 Բնապահպանական ֆիլմերի ցուցադրում, հասցեն` Երևան, Տիգրան Մեծի 34

Երևան քաղաքի պատմության թանգարան

18:30 Խամաճիկների թատրոնի ներկայացում 20:00 «Քսենոփոնը և հայկական գարեջուրը» 20:30 «Համբարձում»- տոնակատարություն 21:00 «Երևանի 2-րդ ծնունդը», «Ինչ համբավ բերեց Շուստովյան գովազդը հայկական կոնյակին» 22:00 «Հանդիպում 1942 թ. երևանյան բնակարանում», հասցեն` Երևան, Արգիշտի 1/1

ՀՀՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարան

18:00-23:00 «Հայկական եկեղեցիների մասնակցությունը Արցախյան ազատամարտում», «Սփյուռքահայերը Արցախյան ազատամարտում», «ԼՂՀ մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին», «Հայ հետախույզները Հայրենական պատերազմում», «Հայրենական մեծ պատերազմի ծաղրանկարները» ցուցադրություններ, հասցեն` Երևան, Ազատության 2

Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ 18:00 «Իմ գործընկեր ճարտարապետները» ծաղրանկարների ցուցահանդեսի բացում, հեղինակ` Հարություն Չալիկյան

Երևանի միջազգային բիզնես -կենտրոնի մրցութային աշխատանքների ցուցադրություն «Լեռնապատում հայոց» շարքից` «Արևմտյան Հայաստան, Անի, Կարս, Արարատը հակառակ կողմից և…» լուսանկարների ցուցահանդես 19:00 «Արևմտյան Հայաստանը լուսանկարներում» ֆոտոցուցահանդես, «Մեծ Հայքի ժայռապատկերները» (զեկուցող` Կարեն Թոխատյան), 20:00 «Աշխարհի մեծերը հայ ճարտարապետության մասին», (զեկուցող` ճարտարապետ, դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյան), 22:00 «Արաքսի ափին» ֆիլմի դիտում հեղինակ` Վարդան Բաղդասարյան, հասցեն` Երևան, Կառավարական 3-րդ մասնաշենք

Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ

18:00 Հիմնական ցուցադրություն 19:00-21:00 «Երևանի գլխավոր գաղտնիքը» ֆիլմի ցուցադրություն, հասցեն` Երևան, Կառավարական 3-րդ մասնաշենք

Ռուսական արվեստի թանգարան 18:00 -19:00 Ա. Պ. Չեխովի պատմվածքներն ընթերցում է ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը 20:00 «Արծաթե դար» ժամանակաշրջանի գրական ստեղծագործությունների ընթերցում 21:30 Դասական երաժշտության համերգ, հասցեն` Երևան, Իսահակյան 38

Երվանդ Քոչարի թանգարան

19:00 Վ. Մամիկոնյանի կերպարը Երվանդ Քոչարի ստեղծագործություններում, 20:00-23:00 «Ե. Քոչարի մոնումենտալ քանդակը» և «Ե. Քոչար -110» տեսաֆիլմերի ցուցադրում 21:00-23:00 «Վ. Մամիկոնյանի ճառը Ավարայրի ճակատամարտում» (հատված «Վարդանանքից») 20:30-23:00 Վարդանանց պատերազմին նվիրված երգերի կատարում, հասցեն` Երևան, Մաշտոցի 39/12

Մ. Սարյանի տուն-թանգարան

18:00 «Հեքիաթներ և երազներ»-թվային վերատպությունների ցուցադրություն 19:00 Լուսանկարների և սլայդների ցուցադրում 20:00 Դաշնամուրային երաժշտության համերգ 22:00 Համերգ` իտալական երգեր և օպերաների արիաներ 23:00 Մ. Սարյանի ծննդյան 130-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմերի և հաղորդումների ցուցադրություն, հասցեն` Երևան, Սարյան 3 Կալենց թանգարան

18:00-24:00 Հիմնական ցուցադրություն, հասցեն` Երևան, Կալենցի 18

Ս. Փարաջանովի թանգարան

18:00-23:00 «Ս. Փարաջանովը լուսանկարներում»-ցուցահանդես, հասցեն` Երևան, Ձորագյուղ, Ազգագրական թաղամաս 15-16)

Փայտարվեստի թանգարան

14:00 Ռաֆայել Արությունով- հեղինակային ցուցահանդեսի բացում 19:00-20:00 Փայտե փորագրության վարպետության ցուցադրություն 20:00-24:00 Տեսաֆիլմերի և տեսագրված միջոցառումների ցուցադրություն, հասցեն` Երևան, Պարոնյան 4 և 2

Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան 18:00-24:00 Հիմնական ցուցադրություն, հասցեն` Երևան, Պուշկինի 70

Գրիգոր Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարան 18:00-24:00 Հիմնական ցուցադրություն, հասցեն` Երևան, Մաշտոցի 45/1

 Հովհաննես Թումանյանի թանգարան 18:00-24:00 «Հայելիների հեքիաթային աշխարհում»-ցուցահանդես 18:00 «Համբարձման գիշեր-վիճակահանություն»-բացօթյա տոնակատարություն 19:00 «Արեգնազան» կրթահամալիրի իրարանցումը թանգարանի մատույցներում 20:00 «Սուտլիկ որսկան»` ներկայացում թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբի մասնակցությամբ 20:30-22:00 Թանգարանային խառնաշփոթ, անսպասելի իրավիճակներ այցելուների համար 21:00 «Աշնանային ձայներ» երգչախմբի համերգը 24:00 Հրավառություն, հասցեն` Երևան, Մոսկովյան 40,

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

18:00 Ա. Խաչատրյանի բալետների թեմաներով Ստ. Ալաջալովի, Աշոտ Միրզոյանի, Մեսսերերի, Մինաս Ավետիսյանի աշխատանքային էսքիզների ցուցադրությունը 18:00:22:00 «Հնչյուններ և գույներ»-նկարում են երեխաները Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի հնչյունների ներքո 19:00 «ՙՀայկական մանրանվագներ» - նվագում է Ա. Խաչատրյանի լարային քառյակը 21:00-22:00 Նվագում է «Պատանի վիրտուոզներ» համույթը (ղեկավար` Ռ. Ասատրյան) 22:00-24:00 Ֆիլմերի ցուցադրում` «Ա. Խաչատրյանի կյանքը և ժառանգությունը» (ռեժի- սոր` Փիթեր Ռոզեն), «Ավելին, քան սեր» (ռեժիսոր` Սիրանուշ Գալստյան), հասցեն` Երևան, Զարուբյան 3

Ավ. Իսահակյանի տուն-թանգարան 18:00 «Կարին՚» ազգագրական մանկական, երգի-պարի համույթի ելույթը (ղեկ. Ալեքսան Էքնոսյան) 20:00 «Վասպուրիկ»-մարիոնետային թատերական ներկայացում 21:00 Նվագում է Ալիսա Արզումանյանը 22:00 Հանդիպում Հովիկ Հախվերդյանի հետ թեյի սեղանի շուրջ 22:00-24:00 Տեսաֆիլմերի դիտում, հասցեն` Երևան, Զարուբյան 20 Ե. Չարենցի տուն-թանգարան 18:00 18-րդ դարի ճապոնական փորագրության ցուցադրություն 20:00 Եղիշե Չարենց-«Ճապոնական թանկաներ»և այլ ստեղծագործություններ (արտասանում են Ազատ Գասպարյանը և Սիլվա Յուզբաշյանը) 18:00-22:00 Թեյի հյուրասիրություն «Չիո-Չիո-սան» օպերայի հնչյունների ներքո (հասցեն` Երևան, Մաշտոցի 17)

Խ. Աբովյանի տուն-թանգարան

18:00 Հանդիպում Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մշակութաբանության ֆակուլտետի թանգարանային բաժնի ուսանողների հետ 19:00 Խ. Աբովյանի կյանքին և գործունեությանը նվիրված ստեղծագործությունների ընթերցում, կինոնկարի դիտում 20:00 Հանդիպում ազգային փոքրամասնության` եզդիների համայնքի անդամների հետ 21:00 Հանդիպում Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների հետ, հասցեն` Երևան, Քանաքեռ 2/ 4

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան

21:00-24:00 Շնորհանդես-քննարկում` նվիրված Հովիկ Վարդումյանի պատմվածքներին, հասցեն` Երևան, Աբովյան 29/ 4

Կարեն Դեմիրճյանի թանգարան 18:00-24:00 «Խաղողագործությունը և պտղաբուծությունը ՀՀ-ում 1970-90-ական թթ.»- թեմատիկ ցուցահանդես, հասցեն` Երևան,Փարպեցու 7

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարան 18:00 Հանդիպում նկարիչներ Վալմարի և Հռիփսիմե Մարգրյանի հետ 20:00 Հանդիպում կոմպոզիտոր Արամ Սաթյանի և դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ 22:00 Հանդիպում բանաստեղծ Նարեկ Դուրյանի և դերասանուհի Նարինե Գրիգորյանի հետ 23:00 Հանդիպումներ և գրական ընթերցումներ, հասցեն` Երևան, Նալբանդյան 21

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը նշում է Թանգարանների միջազգային օրը Երեւան մայիսի 12, 2010թ. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) միանալով աշխարհի գրեթե բոլոր խոշոր թանգարաններին այս տարի առաջին անգամ կնշի Թանգարանների միջազգային օրը

Ընդգծելով այս տարվա կարախոսը`«ՙԹանգարանները հասարակական ներդաշնակության համար՚» Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցելով մշակույթի և սոցիալական ապահովության նախարարությունների հետ, մայիսի 18-ին Գաֆէսճեան քանդակների պուրակում կընդունի հատուկ կարիքներով այցելուներին: Նրանց հնարավորություն կընձեռնվի ծանոթանալ համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների մոնումենտալ աշխատանքների հետ, որոնք տեղակայված են Երեւանի առաջին բացօթյա թանգարանում` Գաֆէսճեան քանդակների պարտեզում: «Մեր նպատակն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը դարձնել հասանելի բոլոր այցելուների համար եւ հանրությանը տեղեկացնել թանգարանների առանձքային դերի մասինª մշակութային ժառանգությունը պահպանելու իմաստով«, - նշեց ԳԱԿ-ի տնօրեն պարոն Վահագն Մարաբյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---