Լոռիում կնշեն Պուշկինի ծննդյան 211-ամյակը

PanARMENIAN.Net - 2010 թ. հունիսի 6-ին կանցկացվի Պուշկինի պոեզիայի հանրապետական հինգերորդ տոնը` «Բարև, Ալեքսանդր Սերգեևիչ» խորագրով: Այն նվիրված է Ա.Ս. Պուշկինի ծննդյան 211- ամյակին:

Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամլո ծառայությունը հաղորդում է, որ տոնակատարությունն անցկացվելու է Լոռու մարզի Գարգառ գյուղում, Պուշկինի լեռնանցքում:

Տոնակատարությանը կմասնակցեն Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Հայաստանի բազմաթիվ ազգային համայնքների ներկայացուցիչներ, ուսանողներ, դպրոցականներ:

Տոնակատարության կազմակերպիչը Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունն է, «Հայաստան-Ռուսաստան»բարեկամության միությունը, «Ռոսիա» ՀԿ-ն, «Օդա-լուչ» ՀԿ-ն, ՀՀ-ում Ռուսաստանի հայրենակիցների աջակցության հիմնադրամը, Երևանի մարդասիրական ինստիտուտը, «Ռուսաստանի բարեկամներ» ՀԿ-ն, «Ռուսական մշակույթի տուն» ՀԿ-ն, «Ներբող» ՀԿ-ն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---