Բացառված չէ, որ Թուրքիան դատարանում պատասխան կտա «Ոսկե ծիրան» ապրանքանիշն օգտագործելու համար

Բացառված չէ, որ Թուրքիան դատարանում պատասխան կտա «Ոսկե ծիրան» ապրանքանիշն օգտագործելու համար

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպման կենտրոնը հայտարարել է, որ 2004 թ.-ից Երևանում անցկացվող կինոփառատոնը ընդհանուր ոչինչ չունի այն միջոցառման հետ, որը պետք է տեղի ունենա թուրքական Մալաթիա քաղաքում: «Մանրամասն տեղեկություն ստանալուց հետո մենք դատարան կդիմենք` հայց ներկայացնելով Թուրքիայի դեմ մեր ապրանքանիշն օգտագործելու համար», - ասվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կենտրոնի հայտարարության մեջ: Թուրքական Milliyet թերթը օգոստոսի 20-ի համարում գրել է, որ Մալաթիայում օգոստոսի 26-ից դեկտեմբերի 2-ը անցկացվելու է միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որի ընթացքում ցուցադրվելու է մոտ 100 ֆիլմ: Լավագույն ֆիլմի համար մրցանակը 10 հազ. եվրո է, լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, կնոջ և տղամարդու լավագույն դերակատարման համար որպես մրցանակ է սահմանվել 3 հազարական եվրո: Հոդվածի վերջում նշվում է, որ «Երևանում նույնպես անցկացվում է «Ոսկե ծիրան» փառատոն»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---