Հայաստանի համար արդիական է պատմական հուշարձանների վերականգնման համար մասնագետների պատրաստման հարցը

Հայաստանի համար արդիական է պատմական հուշարձանների վերականգնման համար մասնագետների պատրաստման հարցը

PanARMENIAN.Net - «Մեզ համար գլխավոր հարցը պատմական հուշարձանների վերականգնման համար պրոֆեսիոնալների նախապատրաստումն է»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հուշարձանների վերականգնման կենտրոնի տնօրեն Վարդան Պարսամյանը:

Միաժամանակ նա հաղորդել է, որ ՀՀ մշակույթի նախարարությունն Իտալիայի մշակույթի նախարարության հետ բանակցություններ է վարում ուսումնական հաստատություններ բացելու համար: «Հուշարձանների վերականգնման կենտրոնում կբացվի ռեստավրատորների պատրաստման ուսումնական կենտրոն»,- ասել է Պարսամյանը: «Առաջին հերթին անհրաժեշտ է պրոֆեսիոնալներ ունենալ, բայց եթե նրանք չկան, ապա ավելի լավ կլինի, որպեսզի պետությունն ընդհանրապես միջոցներ չհատկացնի հուշարձանների վերականգնմանը, հակառակ դեպքում դրանք ուղղակի կփչացնեն»,- նշել է Վարդան Պարսամյանը, հավելելով, որ ամեն մարդ չի կարող աշխատել հուշարձանների վերականգնման վրա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---