Առաջին անգամ Երևանում «Միստր իքսը» հանդես կգա առանց դիմակի

Առաջին անգամ Երևանում «Միստր իքսը» հանդես կգա առանց դիմակի

PanARMENIAN.Net - Հայ էստրադային երգիչ Արթուր Հակոբյանը, որը հայտնի է «Միստր իքս» մականունով, առաջին անգամ ելույթ կունենա առանց դիմակի:

«Համերգների ժամանակ ավելի լավ է հանդիսատեսին ներկայացնել հին, արդեն սիրված երգերը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է նա:

Նրա խոսքերով, համերգի ժամանակ լինելու է երկու զուգերգ Աննա Մաիլյանի և Հեղինե Ասատրյանի հետ:

Իր բեմական կերպարի հետ կապված` երգիչը նշել է, որ «դիմակն ապրանքանիշի, այցեքարտի նման բան է դարձել» և հույս հայտնել, որ այդ ապրանքանիշը չի խանգարի իրեն հասնել հաջողության:

Արթուր Հակոբյանը հավելել է, որ արդեն երկու տարի է «Միստր իքս» անվանումով գործում է նրա բարեգործական հիմնադրամը, որն աջակցում է երիտասարդ, սկսնակ կատարողներին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---