Վերամիավորված System of a Down խումբը համերգներով հանդես կգա Փարիզում19 նոյեմբերի 2010 - 12:28 AMT PanARMENIAN.Net - System of a Down ռոք-խումբը ամբողջ կազմով 2011թ. հունիսի 6-ին հանդես կգա Փարիզի Օմնիսպորտ դը Բերսի պալատում: Այդ մասին ասվում է ֆրանսիական RTL2 ռադիոկայանի Pop Rock Station հաղորդման հաղորդավար Ֆրենսիս Զեգուտի բլոգում: Ակնկալվում է, որ փարիզյան համերգը այն բազում համերգներից մեկը կդառնա, որոնք վերամիավորված խումբը կտա Եվրոպայում 2011թ. ամռանը: Ավելի վաղ հարցազրույցներից մեկում խմբի առաջատար Սերժ Թանգյանը, պատասխանելով խմբի վերամիավորման մասին հարցին, ասել էր. «Շավոն (Շավո Օդաջյան, բաս կիթառահար) վերջերս ամուսնացավ և նրա հարսանիքին մենք որոշեցինք, որ մնում ենք ընկերներ, ոչինչ չի փոխվել, մենք առաջարկներ ունենք շրջագայությունների ու շոուների վերաբերյալ, մենք պարբերաբար քննարկում ենք դա: Դեռևս որոշում չի կայացվել, եթե ինչ-որ բան փոխվի, մենք կհայտարարենք այդ մասին»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |