Երևանում կբացվի Վարդգես Սուրենյանցի 150-ամյակին նվիրված ցուցահանդես23 նոյեմբերի 2010 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կկայանա գեղանկարիչ, գծանկարիչ, թատերական նկարիչ, ճարտարապետ և թարգմանիչ Վարդգես Սուրենյանցի (1860-1921) ծննդյան 150-ամյակին նվիրված մեծածավալ ցուցահանդես: Հանրության ուշադրությանը կներկայացվեն ականավոր նկարչի ստեղծագործությունները տարբեր թանգարաններից` Հայաստանի պատմության պետական թանգարան, Սարդարապատի թանգարան, Էջմիածնի թանգարան: Առաջին անգամ Հայաստանի ազգային պատկերասրահը կցուցադրի Սուրենյանցի իր ողջ հավաքածուն (գեղանկար, գծանկար, թատերական նկարչություն)` ավելի քան 200 ստեղծագործություն: Հոբելյանական ցուցահանդեսի կապակցությամբ լույս կտեսնի կատալոգ (հայերեն և անգլերեն լեզուներով), որտեղ ամփոփ կերպով կներկայացվեն արվեստագետի` ՀԱՊ-ում գտնվող բոլոր գործերը, արխիվային լուսանկարներ: Ցուցահանդեսի բացմանը կհնչի դասական երաժշտություն ` «Նոր կվարտետ» լարային քառյակի կատարմամբ, ինչպես նաև կցուցադրվի Սուրենյանցի մասին ֆիլմ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |