Ֆիլիպ Հակոբյան. Իմ նկարների նպատակն է ցույց տալ, թե որքան հիասքանչ ու բազմաշերտ է կյանքը 3 դեկտեմբերի 2010 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Երևանում բացվել է ամերիկահայ նկարիչ Ֆիլիպ Հակոբյանի ցուցահանդեսը: «Իմ ստեղծագործությունների նպատակն է ցույց տալ, թե որքան հիասքանչ ու բազմաշերտ է կյանքը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել նկարիչը: Իր հերթին, Հայաստանի Ազգային պատկերասրահի հայկական գեղանկարչության բաժնի ղեկավար, արվեստաբան Արմեն Գասպարյանը նշել է, որ ցուցահանդեսը շատ յուրօրինակ է և նկարչի տաղանդի վառ դրսևորումն է: «Ներկայացված է շուրջ 70 աշխատանք: Դրանք կարելի է բաժանել երկու մասի՝ ռեալիստական ու սյուրռեալիստական նկարներ և նատյուրմորտներ ու դիմանկարներ»,-ասել է նա: Ըստ նրա, հեղինակը կոչ է անում մեզ «փայփայել այն աշխարհը, որ Աստված է մեզ պարգևել»: «Այս աշխարհում մենք հաճախ ժամանակ չենք ունենում ժպտալու, երազելու ու մտածելու համար: Նա հիշեցնում է այն մասին, որ հարկավոր է միշտ ականջ դնել ներքին ձայնին»,-ասել է Գասպարյանը: Ֆիլիպ Հակոբյանը ծնվել է 1959թ. Մասաչուսեթսում: Ավարտել է Բոստոնի կերպարվեստի ակադեմիան, սովորել է հայտնի գեղանկարիչ Ֆրանկ Մեյսոնի մոտ: Հայ նկարիչների միջազգային միության անդամ է, ինչպես նաև Հայաստանի նկարիչների միության անդամ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |