«ԱրմենՏել»-ը հովանավորում է Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված պատանի նկարիչների ցուցահանդեսը 8 դեկտեմբերի 2010 - 18:19 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հովանավորում է պատանի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը, որի բացումը տեղի ունեցավ Հայաստանի Ազգային գեղագիտության կենտրոնում 2010թ-ի դեկտեմբերի 8-ին: Ցուցահանդեսը` նվիրված Տիգրան Մեծի 2150 ամյակին երորրդն էր հոբելյանական միջոցառումների շարքում և անց է կացվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո: Արցախի, Գյումրիի պատանի նկարիչների, ինչպես նաև Հայաստանի Ազգային գեղագիտության կենտրոնի սաների ավելի քան 100 աշխատանքներ ներկայացված են ցուցահանդեսում: «Այսօր, շատ կարևոր է ժամանակակից Հայաստանի աճող սերնդի հոգում պահպանել մշակութային և պատմական ժառանգությունը: Ես խորապես համոզված եմ, որ այս միջոցառումն իր հետքը կթողնի պատանի սերնդի հայրենանվեր դաստիարակման հարցում` մերձեցնելով նրանց ազգային արժեքներին և պատմությանը»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Դիմելով ցուցահանդեսի կազմակերպիչներին Իգոր Կլիմկոն ասաց, «բացելով հայոց պատմության փառավոր էջերը դուք կատարում եք անգնհատելի աշխատանք` ի բարօրություն ապագա սերունդներին և հայ պետականության»: Ինչպես ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ, Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքում ընդգրկվել են Մեծ Թագավորի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրությունը և հայ ճանաչված նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված նկարները կտպագրվեն պատկերագրքում, որը նաև ներառում է Տիգրան Մեծի կյանքին և գործունեությանը նվիրված գիտահանրամատչելի հոդվածներ և փաստաթղթեր` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին |