Հայաստանի վարչապետը ծաղիկներ դրեց հայ մեծ դերասան Մհեր Մկրտչյանի գերեզմանին

Հայաստանի վարչապետը ծաղիկներ դրեց հայ մեծ դերասան Մհեր Մկրտչյանի գերեզմանին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 29-ը հայ նշանավոր դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի մահվան տարելիցն է: Այս կապակցությամբ դեկտեմբերի 28-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելեց Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ դրեց հայ կինոյի և թատրոնի անվանի գործիչ Մհեր Մկրտչյանի գերեզմանին, որտեղ կանգնեցվեց նրա բրոնզե կիսանդրին: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանը հաղորդել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից:

Թատրոնի և կինոյի դերասան, Հայաստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ Ֆրունզե (Մհեր) Մկրտչյանը ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին Լենինականում (այժմ` Գյումրի): 1947 թվականից աշխատել է Լենինականի Մռավյանի անվան թատրոնում: 1956 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Նույն թվականից դարձել է Երևանի Գ.Սունդուկյանի անվ. ակադեմիական թատրոնի դերասան: 1975թ. Ֆրունզիկ Մկրտչյանը Հայաստանի ԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր է դարձել «Եռանկյունի» ֆիլմում մասնակցության համար, 1978թ. ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր` «Միմինո» ֆիլմում մասնակցության համար, նույն տարում Համամիութենական կինոփառատոնի «Առաջին մրցանակ լավագույն դերասանական աշխատանքի համար» անվանակարգի հաղթող է ճանաչվել:

Հայ մեծ դերասանը մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 29-ին և թաղվել Երևանում` Կոմիտասի անվան պանթեոնում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---