ՄԱԿ-ն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող են 2012 թվականը Սայաթ-Նովայի տարի հայտարարել27 հունվարի 2011 - 18:37 AMT PanARMENIAN.Net - «2012 թվականին սպասվող հայ աշուղ Սայաթ-Նովայի 300-ամյակի կապակցությամբ միջոցառումների հատուկ ծրագիր է մշակվել, որի վրա մենք աշխատում ենք անցյալ տարվա կեսից»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է «Սայաթ-Նովա» համույթի գեղարվեստական ղեկավար և Ջիվանու անվան աշուղական երգի դպրոցի հիմնադիր, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը: Նրա խոսքով` ծրագրի միջոցառումներից մեկը համերգաշարն է, որով համույթը հանդես կգա Հայաստանում, Արցախում, Ջավախքում և Սփյուռքի երկրներում: Բացի դրանից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ նախատեսվում է միջազգային փառատոն և գիտաժողով անցկացնել: «Ծրագրվում է նաև կազմակերպել հայ նկարիչների ցուցահանդես և թողարկել «Սայաթ-Նովան աշուղների երգերում» CD-ժողովածուն, որը բաղկացած կլինի սիրային քնարերգության հայ ժամանակակից վարպետների 31 ստեղծագործություններից: Բացի դրանից, ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական ներկայացուցչություններն առաջարկել են 2012 թվականը Սայաթ-Նովայի տարի հայտարարել»,- նշել է Պողոսյանը: Սայաթ-Նովայի երգերի ժամանակակից մատուցումների վերաբերյալ նա նկատել է, որ շատ լավ է վերաբերվում դրան, եթե այդ աշխատանքը պրոֆեսիոնալ մակարդակով է կատարված: «Սակայն այն մատուցումները, որոնք ես այժմ լսում եմ, ինձ բոլորովին չեն գոհացնում»,- ընդգծել է Պողոսյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |