«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ովքեր են ժողովրդական երգի տերերը» թեմայով դաս

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ովքեր են ժողովրդական երգի տերերը» թեմայով դաս

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին ժամը 18:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպվում է հանդիպում «Նուբար» ավանդական երգի-պարի անսամբլի (գեղարվեստական ղեկավար` Լուսինե Նազարյան) հետ: Կկայանա նաև «Ովքեր են ժողովրդական երգի տերերը» խորագիրը կրող դաս:

«Նուբար» ավանդական երգի-պարի անսամբլը ստեղծվել է 2006թ. ՀՀ ԿԳՆ Գեղարվեստական դաստիարակության կենտրոնի Ջիվանու անվան աշուղական դպրոցի կազմում: Խաղացանկն ընդգրկում է գրեթե բոլոր ազգագրական գոտիների երգեր, պարեր, ծիսական և կենցաղային դրվագներ, հաղորդում է «Նարեկացի» արվեստի միությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---