Live Legend. Սարա Քոնորի համերգը Երևանում չի կայանա 4 մարտի 2011 - 22:31 AMT PanARMENIAN.Net - Փոփ-երգչուհի Սարա Քոնորի` մարտի 8-ին Երևանում ծրագրված համերգը չի կայանա: Ինչպես ասվում է Live Legend Entertainment-ի հաղորդագրության մեջ, համերգի չեղյալ հայտարարվելու պատճառ է դարձել այն փաստը, որ հայկական կողմը չի կատարել գործարքի պայմանները, իսկ պայմանագրի այլ տարբերակներն անընդունելի են երգչուհու համար: Հաղորդագրության մեջ ափսոսանք է արտահայտվում համերգի անցկացման անհնարության կապակցությամբ: «Մենք հույս ունենք, որ Սարա Քոնորին դեռ հնարավորություն կընձեռվի ելույթ ունենալու Հայաստանում»,- նշվում է Live Legend Entertainment-ի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ փետրվարի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվ. Մարզահամերգային համալիրում ծրագրված Սարա Քոնորի համերգը մարտի 8-ին տեղափոխվեց տեխնիկական խնդիրների պատճառով: Ինչպես այն ժամանակ լրագրողներին հաղորդեց երևանյան համերգի կազմակերպիչ «VH Music»-ի տնօրեն Վահե Հարությունյանը, «Սարա Քոնորն անհամբերությամբ սպասում է իր համերգին Երևանում»: Ընդ որում, համերգի կազմակերպիչը նկատեց, որ Հայաստան ժամանելու համար Քոնորն առանձնակի պահանջներ չի ներկայացրել, և խոստացավ, որ համերգը չի հետաձգվի: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |