Դելիի հայկական գերեզմանոցը տուն է դարձել 17 հնդկական ընտանիքների համար

Դելիի հայկական գերեզմանոցը տուն է դարձել 17 հնդկական ընտանիքների համար

PanARMENIAN.Net - Դելիի հայկական գերեզմանատանը բնակվում է 17 հնդկական ընտանիք: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նրա խոսքերով, միայն մեկ դամբարանում 40-50 քմ տարածքի վրա ապրում է 6 հնդկական ընտանիք, իսկ յուրաքանչյուր տապանքարի կողքին կարելի է տեսնել մահճակալ:

«Մենք ոչինչ չենք կարող անել, քանի որ Հնդկաստանում գործում է օրենք, որի համաձայն մարդը, որը մի քանի գիշեր շարունակ գիշերում է մի տեղում, ինքնաբերաբար իրավունք է ստանում այդ հողի նկատմամբ»,- ասել է Կարապետյանը:

2011-ի փետրվարի 8-ից մարտի 2-ը «Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի» աշխատակիցները Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ուսումնասիրել են Հնդկաստանի հայկական հուշարձանները: Հայ գիտնականները եղել են քաղաքներում և գյուղերում, որտեղ նախկինում հայ համայնք է եղել. Դելի, Ագրա, Գվալիոր, Բենարես, Կալկաթա, Մադրաս, Կոչի, Բոմբեյ, Սեյդարաբադ, Հայդարաբադ:

Ընդհանուր առմամբ Սամվել Կարապետյանը և նրա խումբը հաշվառել են հայկական ճարտարապետության շուրջ 4000 հուշարձաններ, որոնցից մի քանիսը գտնվում են պետության հովանու ներքո:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---