Մարտի 14-ին տեղի կունենա սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարանի և «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի կայքերի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին, ժ: 14:00 տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարանի (www.lib.mindiaspora.am) եւ «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի (www.hayernaysor.am, www.ha.mindiaspora.am) կայքերի շնորհանդեսը:

ՀՀ սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարանում կարելի է գտնել աշխարհում գործող հայկական կազմակերպությունների` գրադարանների, հրատարակչությունների, հետազոտական կենտրոնների, ինչպես նաեւ հայ հեղինակների ու նրանց աշխատություններին վերաբերող տեղեկատվություն:

Ինչպես հայտնում է նախարարության մամլո ծառայությունը, գրադարանային հավաքածուն ներկայումս ներառում է շուրջ 200 միավոր բազմալեզու գրականություն` Հայաստան-Սփյուռք գործակցության, Սփյուռքի համայնքների պատմություն, Հայոց Ցեղասպանության, Արցախյան հիմնախնդրին առնչվող նյութեր, հետազոտություններ:

Հավաքածուի մաս են կազմում նաեւ բազմաբնույթ պարբերականներ, տեղեկատվական զանազան նյութեր, մանկական գրականություն, դասագրքեր, հոգեւոր եւ գեղարվեստական գրքեր:

Ընդհանուր լրատվական դաշտ ստեղծելու միջոցով Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, տեղեկատվական ընդհանուր միջավայրի ստեղծմանը, աշխարհի տարբեր երկրներում լույս տեսնող թերթերի եւ էլեկտրոնային լրատվամիջոցների միջեւ տեղեկատվության փոխանակման եւ համագործակցության հնարավորություններն ընդլայնելու նպատակով 2009թ. ստեղծվեց «Հայերն այսօր» էլեկտրոնային բազմալեզու օրաթերթը ու բազմաթիվ հայ համայնքների համար դարձավ Հայրենիքի ձայնը` Հայաստանի եւ Սփյուռքի մյուս համայնքների մասին ամբողջական եւ համակողմանի տեղեկատվություն ստանալու աղբյուրներից մեկը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---