«Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան մասնակիցը մայիսի 10-ին մրցույթում հանդես կգա 4-րդ համարի ներքո15 մարտի 2011 - 21:09 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթի մասնակիցների վիճակահանությունը կայացավ մարտի 15-ին Դյուսելդորֆում: Հայաստանը ներկայացնող Էմմին մայիսի 10-ին հանդես կգա 4-րդ համարի ներքո: Եվրոպայի մնացած 38 երկրներից և Իսրայելից եզրափակչի մասնակիցները կընտրվեն երկու կիսաեզրափակիչների արդյունքում: Ալեքսեյ Վորոբյովը մրցույթի առաջին կիսաեզրափակչում կներկայացնի Ռուսաստանը: Նույն օրը նախկին խորհրդային հանրապետություններից ելույթ կունենան նաև Ադրբեջանը (18), Վրաստանը (9) և Լիտվան (17): Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 12-ին: Այդ օրը բեմում ելույթ կունենան Բելառուսի (16), Լատվիայի (17), Մոլդավիայի (7), Ուկրաինայի (6) և Էստոնիայի (15) ներկայացուցիչները: «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին Դյուսելդորֆում, հաղորդում է Segodnya.ua-ը: Հայ երգչուհի Էմմին «Եվրատեսիլ 2011» միջազգային երգի մրցույթում հանդես կգա «Boom-Boom» երգով: Այդ երգն ընտրվեց մարտի 5-ին Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում` SMS-քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի որոշման ճանապարհով` 50/50 հարաբերությամբ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |