Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը գարնանամուտը կնշի «Շչելկունչիկով» և «Սևիլյան սափրիչով»

PanARMENIAN.Net - Մարտի 25-ին Երևանում Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի է ունենալու Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգային ծրագրում` Չայկովսկու գրական-երաժշտական կոմպոզիցիան է «Շչելկունչիկը»: Գարնանը նվագախումբը նվիրելու է հայ հանդիսատեսին Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը» օպերան:

Համերգների հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:

«Շչելկունչիկը» Պյոտր Չայկովսկու բալետն է` ստեղծված 1892-ին ( Հոֆմանի հեքիաթի հիման վրա սցենարը կազմել է աշխարհահռչակ բալետմայստեր Մ. Պետիպան): Բալետի երաժշտությանը հատուկ են իսկապես սիմֆոնիկ զարգացման գծեր: Կոմպոզիտորը ստեղծել է վառ, գունեղ ձայնային պատկերներ, որոնցում հիանալի կերպով համադրվել են ֆանտաստիկան և կենցաղային ուրվանկարները, պարային համարների հմայիչ նրբագեղությունը և ոգեշնչված քնարերգությունը:

«Սևիլյան սափրիչ»` իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի կատակերգական օպերա երկու գործողությամբ: Իտալերեն լիբրետտոն Չեզարե Ստերբինիի ըստ ֆրանսիացի դրամատուրգ Բոմարշեի «Սևիլյան սափրիչը» կատակերգության: Առաջնախաղը («Ալմավիվա կամ Անօգուտ նախազգուշություն» անվան տակ) կայացել է 1816թ. փետրվարի 20-ին Հռոմի Teatro Argentina թատրոնում: Օպերան համարվում է իտալական կատակերգական օպերային ժանրի գլուխգործոցներից մեկը և ընդգրկված է ժամանակակից խոշորագույն օպերային թատրոնների խաղացանկներում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---