Մարտի 30-ի երեկոյան վախճանվել է ԽՍՀՄ Ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Գուրչենկոն

Մարտի 30-ի երեկոյան վախճանվել է ԽՍՀՄ Ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Գուրչենկոն

PanARMENIAN.Net - Մարտի 30-ին 75 տարեկան հասակում վախճանվել է ԽՍՀՄ Ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Գուրչենկոն: Արտիստուհին մահացել է իր տանը 75 տարեկան հասակում սրտի նոպայից: Մահվան նախնական պատճառը սուր սրտային անբավարարությունն է:

Ինչպես հաղորդում է Life News-ը, մահից կարճ ժամանակ առաջ դերասանուհուն դժբախտություն էր պատահել: Իր տան բակում շների հետ զբոսնելիս նա ընկել և կոտրել էր կոնքոսկրը: Շատ մասնագետներ այս կոտրվածքը մահացու են համարում 70 տարեկանից բարձր մարդկանց համար:

Մայրաքաղաքի թիվ 7 ՔԿՀ բժիշկները, մանրամասն զննելով հիվանդին, շատ լավ կանխատեսումներ էին կատարել: Կոտրվածքն այնքան էլ բարդ չէր:

Մի քանի օր անց դերասանուհուն վիրահատեցին, իսկ արդեն մարտի 8-ի նախօրեին նա տուն վերադարձավ, թեև կարողանում էր տեղաշարժվել միայն հատուկ հենարանների օգնությամբ: Սակայն ծանր վնասվածքն ու վիրաբուժական միջամտությունը, որը կատարվել էր ընդհանուր նարկոզի կիրառմամբ, չէին կարող չանդրադառնալ արտիստուհու ընդհանուր առողջության վրա: Լյուդմիլա Գուրչենկոն վաղուց խնդիրներ ուներ սրտի հետ կապված. ազդել էին բազմաթիվ պլաստիկ վիրահատությունները, որոնք արտիստուհուն թույլ էին տալիս մինչև 30 տարով երիտասարդ երևալ իր տարիքից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---