Հայաստանը և Իտալիան մշակութային համագործակցության մասին նոր համաձայնագիր ստորագրեցին 6 ապրիլի 2011 - 19:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Մշակույթի նախարարությունը և Իտալիայի Արտաքին գործերի նախարարության Համագործակցության զարգացման գլխավոր վարչությունը (ՀԶԳՎ) ստորագրեցին «Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակութային ժառագության պահպանության և ամրակայման համար» համագործակցության ծրագիր և իրականացման տեխնիկական համաձայնագիր: Ծրագրի հատուկ նպատակներն են հասարակական կարծիքի սևեռումը վերականգնման կարևորության վրա, վերականգնող-նախագծողների, ղեկավարողների և կատարողների ուսուցումը, Հայաստանի որմնանկարների ամրակայման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, տեղական մշակութային ժառանգության պահպանության ոլորտում կարողությունների զարգացումը, հասարակության համար վավերագրման կենտրոնի ստեղծումը: Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Տնօրինության և վավերագրման կենտրոնի ստեղծում: Կենտրոնը որոշիչ նշանակություն կունենա Ծրագրի գործունեության և մշակույթին առնչվող բոլոր տեղական միջոցառումների (դասընթացներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ և այլնի) համար: Կենտրոնը կապահովի նաև Հայաստանի մշակութային ժառանգությանը վերաբերող արխիվի և փաստաթղթային նյութերի հավաքագրումն ու բաշխումը: Կիրականացվեն կրթական ծրագրեր. երկամյա մասնագիտական` մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցման կազմակերպում « Հուշարձանների ճարտարապետական վերականգնում» մասնագիտությամբ: Ծրագրի շրջանակներում նաև կվերապատրաստվեն ոլորտի կառավարիչները, ինչպես նաև ճարտարապետական վերականգնման ոլորտում շինհրապարակների ղեկավարներն ու աշխատողները: Շինհրապարակ-դպրոցի գլխավոր նպատակն է բարելավել հուշարձանների վերականգնման միջամտությունների որակը: Ծրագրեր կիրականացվեն շարժական մշակութային արժեքներ վերականգնողների համար, Հայաստանի ազգային պատկերասրահում կհիմնվի կտավի/պաննոյի վրա արված նկարների վերականգնման լաբորատորիա, Հայաստանի պատմության թանգարանում` մետաղի, փայտի, խեցեղենի վերականգնման արհեստանոց-լաբորատորիա: Որմնանկարների և հնագիտական գտածոների ուսումնասիրման, պահպանման, վերականգնման լաբորատորիա կհիմնվի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում, ծրագիրը նախատեսում է նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետազոտությունների լաբորատորիային հատկացնել որոշ լրացուցիչ սարքավորումներ, այդ թվում know how համակարգիչ` Հայաստանի որմնանկարների պահոց ստեղծելու համար: Շինարարական դպրոց-արհեստանոցի կհիմնվի «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող Աշտարակի արվեստանոցում: Ճարտարապետ-վերականգնողների և արվեստանոցի տնօրենների համար կկազմակերպվեն բացօթյա տեսական/գործնական դասընթացներ, որին կհաջորդի ընտրված մասնակիցների մասնագիտական վերապատրաստումը: Սույն ծրագրի շրջանակներում իտալական կողմը կտրամադրի ոչ միայն լաբորատորիաների համար անհրաժեշտ նյութերն ու սարքավորումները, այլև Հայաստան կգործուղի համապատասխան մասնագետների` ուսուցում ու վերապատրաստում կազմակերպելու համար: Հայկական կողմը կապահովի համաձայնագրով նախատեսված համապատասխան աշխատանքային տարածքների տրամադրումը: Ծրագրի բացման և փակման ժամանակ կկազմակերպվեն երկու համագումար, որոնց նպատակը կլինի մշակութային ժառանգության վերականգնման նշանակության ու արդյունքների քննարկումը` վերականգնողական աշխատանքները տեսական մոտեցման համատեքստում, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա |