Հայ երիտասարդները կքննարկեն «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմը կինոնկարի հեղինակ Արսեն Ասլանյանի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբն ապրիլի 14-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կազմակերպելու է «Քրիստոնյա Հայաստան» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրություն-քննարկում՝ ֆիլմի ռեժիսոր Արսեն Ասլանյանի մասնակցությամբ։

Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ներկաների հարցերին կպատասխանի ռեժիսոր Արսեն Ասլանյանը:

«Քրիստոնյա Հայաստան» ֆիլմը նվիրված է Հայաստանում քրիստոնեության հաստատմանն ու հայ ժողովրդի ծանր ճակատագրին: Նկարահանումները կատարվել են Էջմիածնի, Օշականի, Օձունի, Հաղպատի, Սանահինի, Տաթևի, Գեղարդի, Խոր Վիրապի, Արցախի եկեղեցիներում։ Ֆիլմի օպերատորն է Արման Օրդյանը, սցենարի հեղինակը՝ Նարինե Թուխիկյանը, իսկ պրոդյուսերը՝ Գոռ Ղազարյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---