Հանրությանը ներկայացվեց այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաստառը

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին հանրությանը ներկայացվեց «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի պաստառը: Այն իրենից ներկայանցում է մեկը մյուսի մեջ մտած մարդկանց գլուխներ, որոնց ուղեղի փոխարեն տեսախցիկն է, որի օբյելտիվը ծառայում է որպես աչք: Պաստառն արված է սև, կարմիր և սպիտակ գույներով:

Փառատոնի հիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը համարում է այն գեղեցիկ՝ ասելով « Անցած տարվա պաստառը ես անձամբ չէի հավանում, սակայն այն մեծ հավանության արժանացավ հատկապես օտարերկրյա մասնակիցների շրջանակներում: Հուսով եմ, այս տարի այն դուր կգա բոլորին»:

«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնը այս տարի անց է կացվելու հուլիսի 10-17-ը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---