Կալիֆորնիայում կցուցադրվեն Շիրազ-Հովհաննես Ջերեջյանի լուսանկարները Արևմտյան Հայաստանից

PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին Կալիֆորնիայի Միշն Հիլզ քաղաքի Արարատ-Եսկիջյան թանգարանում տեղի կունենա «Ճանապարհորդություն դեպի պատմական Հայաստան» լուսանկարչական ցուցահանդեսը: Լուսանկարների հեղինակը Շիրազ-Հովհաննես Ջերեջյանը, ով սկսած 1960-ական թվականներից աշխատել է ֆրանսիական հնագիտական արշավախմբի հետ որպես լուսանկարիչ, սկսել է ճամփորդել Արևմտյան Հայաստան և բազմաթիվ լուսանկարներ է արել: Ջերեջյանը, ում անվանում են «հայ ժողովրդի լուսանկարիչ», լուսանկարներում շեշտը դրել է հիմնականում ամրոցների և եկեղեցիների վրա: Նա շրջել է Կիլիկիայում, Այնթապում, Տիգրանակերտում, Բաղեշում, Պշուտում, Խարբերդում, Մարաթուկ և Արարատ լեռների շրջակայքում և այլ վայրերում՝ ֆիքսելով հայկական հետքերը: Ջերեջյանը լուսանկարել է նաև Դաշտային Ղարաբաղը, հայտնում է massispost-ը:

Ցուցահանդեսին ներկայացված են հեղինակի շուրջ երկու տասնամյակում արված լուսանկարները, ցուցահանդեսի համակարգողն է Հարութ Տեր-Դավիդյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---