Աշխարհահռչակ չինացի ջութակահար Ֆեն Նինը համերգով հանդես կգա Երևանում

Աշխարհահռչակ չինացի ջութակահար Ֆեն Նինը համերգով հանդես կգա Երևանում

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր գիրիժոր Սերգեյ Սմբատյան): Այս անգամ նվագախումբը համագործակցում է Ն. Պագանինիի անվան ջութակահարների միջազգային մրցույթի հաղթող, չինացի աշխարհահռչակ ջութակահար Ֆեն Նինի հետ: Ծրագրում ներկայացված է Ն. Պագանինիի ջութակի No.1 կոնցերտը և Դ.Շոստակովիչի կամերային սիմֆոնիան:

Ֆեն Նինը ծնվել է 1981 թ-ին: Սովորել է Սիչուանի (Չինաստան) կոնսերվատորիայում, Լոնդոնի թագավորական ակադեմիայում, ինչպես նաև Բեռլինում՝ Այսլերի անվան երաժշտության բարձրագուն դպրոցում: Նա Լոնդոնի ակադեմիայի առաջին շրջանավարտն է, որն իր դիպլոմային աշխատանքի համար 100 հնարավորից հավաքեց 100 միավոր: Մինչ Ֆեն Նինը բարձրագույն միավորը եղել է 85: Չնայած իր երիտասարդ տարիքին, նա արդեն բազմաթիվ մրցույթների և փառատոնների դափնեկիր է, և ելույթ է ունեցել բազմաթիվ աշխարհահռչակ նվագախմբերի և անհատ կատարողների հետ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---