Մոսկվայում կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները «Սերը սուրբ» համերգի ժամանակ16 մայիսի 2011 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին Մոսկվայի կոնսերվատորիայի «Ձայնի տիեզերք» փառատոնի շրջանակներում, Մոսկվայի Յաուզայի պալատում տեղի կունենա համերգ, որը կրելու է «Սերը սուրբ» խորագիրը: Նախագծի հիմքում ընկած են Կոմիտասի ստեղծագործությունները, որոնք փոխանցում են հայ ազգի կյանքի գունեղ կոլորիտը իր երգերով, ավանդույթներով և պատմությամբ: Մտահղացման հեղինակը և գեղարվեստական ղեկավարն է Լիլիթ Աջամօղլյանը, բեմադրիչ-ռեժիսորը` Սևակ Կիրակոսյանը: Համերգին հանդես են գալու Հայ առաքելական եկեղեցու «Օվսաննա» երգչախումբը, Հախնազարյան Տրիոն, «Հայասա» պարային համույթը և «Հայորդաց տուն» մանկական երգչախումբը: Ինչպես հաղորդում է miasin.ru-ն, համերգին հնչելու են Կոմիտասի, Ա. Բաբաջանյանի, Գ. Սվիրիդովի, Վ. Արծրունու, Ս. Մհերյանի ստեղծագործությունները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |