Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործությունով կբացվի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը16 մայիսի 2011 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գարնանային համերգաշարը: Այն կբացի Աշոտ Զոհրաբյանի Սոնատը թավջութակի և դաշնամուրի համար`Հայկ Բաբայանի (թավջութակ) և Արթուր Ավանեսովի (դաշնամուր) կատարմամբ: Խաչատրյան տրիոն ելույթ կունենա Վարդան Աճեմյանի Դաշնամուրային տրիոյով: Համերգի երկրորդ հատվածում Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռ.Մլքեյան) կկատարի Էդգար Հովհաննիսյանի «Չորս խմբերգ» Տերյանական շարքը, Դավիթ Հալաջյանը կներկայացնի «Մեղա» ստեղծագործությունը (ըստ Գրիգոր Նարեկացու), Երվանդ Երկանյանը Միսաք Մեծարենցի բանաստեղծությունների հիման վրա գրած «Աշնան ծաղիկներ» շարքը: Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Փառատոնը անց է կացվում երկրորդ անգամ, յուրաքանչյուր գարնանն ու աշնանը, և կայանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 24-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |